Փլուզվել է անասնագոմի տանիքը, 1 մարդ մահացել է, մեկը հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 10:34

Օգոստոսի 30-ին, ժամը 09.18-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում անասնագոմի տանիք է փլուզվել: Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: Տեղում պարզվել է, որ անասնագոմում նորոգման աշխատանքներ կատարելիս փլուզվել է տանիքը, ինչի հետևանքով բնակիչներ՝ 1931 թ. ծնված Աշոտ Սմբատյանը և  1937 թ. ծնված Աղավնի Պետրոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և  հոսպիտալացվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Սմբատյանը մահացել է: Բժիշկները Ա. Պետրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply