Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 10:29

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդան  քաղաքի  Բանավան 5 թաղամասում այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք, Արզական գյուղում`3 հա, Աբովյան քաղաքի նորակառույց եկեղեցու մոտակայքում` 600 քմ խոտածածկ տարածք և 3 ծառ՝ մասամբ, Տավուշի մարզի Բերդավան գյուղում` 200 հակ անասնակեր, Շիրակի մարզի Գյումրի  քաղաքի “Մայր Հայաստան” հուշարձանի մոտակայքում` 250 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Գավառ – Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք:

 

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply