Հաղթանակներ Ստամբուլում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | օգոստոսի 30, 2012 1:07

Ստամբուլում  անցկացվող Շախմատի համաշխարհային  օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով պարտության մատնեց Բանգլադեշի թիմին։ Մրցակիցներին հաղթեցին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան  Պետրոսյանը։

Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի թիմի նկատմամբ: Հաղթեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, պարտվեց  Աննա Հայրապետյանը։

Տղամարդիկ

Հայաստան – Բանգլադեշ 4 : 0
Արոնյան – Ռահման 1 – 0
Հակոբյան – Աբդուլլա 1 – 0
Սարգսյան – Հոսսաին 1 – 0
Պետրոսյան Տ. Լ. – Մուրշեդ 1 – 0


Կանայք

Հայաստան – Շվեցարիա 3 : 1
Դանիելյան – Հանդ 1 – 0
Մկրտչյան – Սեփս 1 – 0
Կուրսովա – Դե Սերո 1 – 0
Հայրապետյան – Ստոերի 0 – 1

Ստամբուլում մեկնարկեց նաև մինչև 16 տարեկանների Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի պատանեկան հավաքականը Ավստրալիայի երկրորդ թիմին հաղթեց 4։0 հաշվով:

Դիտվել է 1609 անգամ:

Leave a Reply