Ճանապարհատրանսպորտային պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին`մեկ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 30, 2012 0:19
Օգոստոսի 29-ին, ժամը 19.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136֊րդ կմ֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ” մակնիշի 78 ՕՄ 888 (վարորդ՝ 1970 թ. ծնված Տիգրան Բաբայան) եվ ,”ՈՒԱԶ-3960″ մակնիշի 16 ԼՒ 176 պետհամարանիշերի (վարորդ՝ 1956 թ. ծնված Աշոտ Վարդազարյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ՈՒԱԶ-3960” մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1998թ. ծնված Արայիկ Դավթյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:






Facebook
Tweet This
Email This Post
