Ճանապարհատրանսպորտային պատահար. երկու վիրավոր
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 30, 2012 0:03
Օգոստոսի 29-ին, ժամը 20.30֊ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ ֊ Գյումրի ավտոճանապարհի 10֊րդ կմ֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “ԲՄՎ” մակնիշի 18 ՏՕ 295 պետհամարանիշով ավտոմեքենան ( վարորդ` 1991թ. ծնված Վալոդյա Զաքարյան) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ժամը 20.47֊ին հրշեջ֊փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1992թ. ծնված Ալբերտ Ներսիսյանին: Վ.Զաքարյանը և Ա.Ներսիսյանը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեվ Ա. Ներսիսյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:






Facebook
Tweet This
Email This Post
