Հանրային խորհուրդը կողմ է հեռուստաեթերը հսկելուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 11, 2010 19:10

Հեռուստատեսության վիճահարույց չափորոշիչների նախագիծը, որով պետք է գրաքննության ենթարկվեն հեռուստատեսությունները, Հանրային խորհուրդը չի ստեղծել, այսուհանդերձ հանրային խորհրդի որոշ անդամներ ողջունում են այն:

Այս մասին այսօր տեղեկացրին հանրային խորհրդի նիսի ժամանակ:

ՀԽ-ի համազեկուցողներ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն ու Սինոպսիս Արմենիաիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը իրենց ելույթներում ողջունեցին չափորոշիչների նախագիծը, միևնույն ժամանակ նշելով, որ մտահոգություններ ունեն վիճահարույց կետերի վերաբերյալ: Չպարզաբանեցին թե որ կետերը նկատի ունեն:

ՀԽ-ում ստեղծվել էր հանձնաժողով, որը պիտի մոնիթորինգի ենթարկեր ու առաջարկություններ կատարեր` հայկական հեռուստաեթերի վեաբերյալ, ինչպես նաև կազմակերպեր հասարակական քննարկումներ:

Հայկ Դեմոյանը ասաց, որ ՀԽ նախաձեռնությունը նպատակ չունի որևէ հեռուստաընկերություն կամ հեռուստահաղորդում հարվածի տակ դնել. «Մեր մտահոգությունն ու այս աշխատանքը, որ իրականացնում ենք, վերաբերում են արտահայտչաձևերին: Հայկական հեռուստաեթերում մշտապես տեղ գտնող երևույթները ուղղակիորեն հակասում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը»:

Դեմոյանը ասաց, որ չհայտարարված պատերազմի վիճակում գտնվող երկիրը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ` ծաղրուծանակի առարկա դարձնել բանակը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ասաց, որ ՀԽ կազմակերպած քննարկումների նպատակը ոչ միայն հասարակությանը բանավեճին ինտեգրելն է, այլ նաև այն, որ հասարակությունն ու մշակությային էլիտան իրենք ընդունեն խաղի նոր կանոնները: Բացի այդ, պիտի գործի նաև պարտադրանքը: «Որքան շատ բան հասարակությունն իր վրա վերցնի, այնքան քիչ բան անհրաժեշտ կլինի արգելել»,- ասաց Մանուկյանը:

ՀԽ-ի հեռուստատեսության մոնիթորինգի միջանկյալ զեկույցը կներկայացվի մայիսի 15-ին:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply