60մլն եվրոյի աջակցություն Հայաստանին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 29, 2012 19:21
Եվրոպական հանձնաժողովն ընդունել է Արևելյան գործընկերության 2012թ.-ի Հայաստանի Գործողությունների տարեկան ծրագիրը, որն ուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների արագացմանը, միաժամանակ հիմք ապահովելով ԵՄ-ի հետ ընդլայնված երկկողմ հարաբերությունների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման համար:
Ըստ Եվրոպական հանձնաժողովի մամլո հաղորդագրության, երեք մասից բաղկացած ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվում է 60մլն եվրո ֆինանսավորում:
Այս օժանդակությունը ընդգրկում է նոր կրթական հնարավորություններ պետական հաստատությունների աշխատակիցների համար, փորձագիտական խորհրդատվություն և լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև իրավաբանների, դատավորների և դատախազների նոր դպրոցների ստեղծում: Այն նպատակ ունի ձևավորել անկախ, թափանցիկ և արդյունավետ արդարադատության համակարգ, որը պատշաճ կծառայի հայ ժողովրդին՝ հիմնվելով արդարադատության ոլորտում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունքների վրա:
Միաժամանակ, ծրագրով նախատեսվում է օժանդակել ՀՀ շահագրգիռ հաստատություններին, ԵՄ-Հայաստան բանակցային փուլում գտնվող Ասոցացման համաձայնագրի (ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու), Մուտքի արտոնագրերի դյուրինացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի նախապատրաստման և հետագա իրականացման առնչությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
