Շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների ներկայացումը

Պաշտոնական, Օրվա լուր | | August 29, 2012 16:43

Կառավարությունում շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումները։
2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Միգրացիոն պետական գործակալության պետը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահը:
Կառավարության ղեկավարն անդրադաձել է բոլոր գերատեսչություններին տրված հանձնարարականներին և աշխատաքների կատարողականին, ինչպես նաև աշխատակազմերի ընդհանուր գնահատականին:
Վարչապետ Սարգսյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ժամանակացույցով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը, ինչպես նաև հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply