ՀՀ-ում սոցիակական գովազդը եթեր դուրս գալու հնարավորություն չունի. Արզուման Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 29, 2012 16:39
Սույն թվականի սեպտեմբերից առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը` “Կանաչաստան” ՀԿ-ի, Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցացիայի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ նախաձեռնությամբ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին բանախոսներ “Աուդիո-Վիզուալ Լրագրողներ” ասոցացիայի նախագահ Արզուման Հարությունյանը և փառատոնի հաղորդակցման հարցերով խորհրդատու Մարիամ Մովսիսյանը:
Սոցիալական գվազդի վիրտուալ փառատոնը նպատակ ունի նպաստել որակյալ սոցիալական գովազդի մշակույթի ձևավորմանը և երիտասարդ մասնագետների ու քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը: Ծրագրի ղեկավարները հայտնեցին, որ այս փառատոնն իրականացվում է “Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի շջանակում:
Ա. Հարությունյանը կարևորեց սոցիալական գովազդի դերն ու նշանակությունը մեր հասարակությունում, և նշեց, որ սոց. գովազդը այսօր Հայաստանում բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում, և դեռևս ոչինչ չի արվում, որպեսզի այդ զարգացումն ընթանա իր բնականոն ճանապարհով:
“Ամբողջ աշխարհում սոցիալական գովազդն ունի իր լավագույն և ուրույն տեղը, և դա ոչ միայն ընդունվում է հասարակության կողմից, այլև խրախուսվում է հենց պետության կողմից”,-ասաց Հարությունյանն ու նկատեց, որ Հայաստանում խնդիրն այն է, որ հասարակությունն ու պետությունը, ունենալով լուրջ պրոբլեմներ, այդ պրոբլեմների լուծումները չեն կարողանում տեսնել:
“Անկախ”-ի այն հարցին, թե որքանով է շահագրգիռ մեր պետությունը սոցիալական գովազդների համար ֆինանսավորման և դրանց թողարկման հարցում, Արզուման Հարությունյանն ասաց, թե այնքանով, որքանով մեր պետությունը շահագրգռված է երկրում առկա սոցիալական խնդիրները լուծելու մեջ:
Խոսելով այս ոլորտում առկա օրենքների մասին` “Աուդիո-Վիզուալ Լրագրողներ” ասոցացիայի նախագահ Արզուման Հարությունյանն ասաց. “Օրենք չի խախտվում, պարզապես ՀՀ գովազդի մասին օրենքը թերի է, չկան սահմանումները: Սոցիակական գովազդը եթեր դուրս գալու հնարավորություն չունի”:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
