Հայաստանի բռնցքամարտիկները պարտվեցին Ուկրաինայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 29, 2012 14:45

Ուկրաինայի  Ենակիևո քաղաքում անցկացվեց Ուկրաինայի և Հայաստանի  բռնցքամարտի հավաքականների ընկերական մրցամարտ` 9 քաշային կարգում: Հաղթեցին տանտերերը` 5 : 4 հաշվով:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը  ռինգ էր հանել հիմնականում երիտասարդ բռնցքամարտիկների: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ) և  գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը, ով վարպետության դասեր է ստանում Լուգանսկում:

Դիտվել է 1977 անգամ:
Print Friendly

Leave a Reply