Զոլյանին հետապնդում են և ստիպում լքել Հայաստանը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 29, 2012 15:12
Ամեն գնով ցանկանում են այնպես անել, որ Զոլյանը լքի Հայաստանը, սակայն չի հաջողվում. ինքը կմնա և կպայքարի իր երկրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Զոլյանը նշեց, որ իր դեմ հետապնդում է սկսվել նախարարի և նույնիսկ վարչապետի մակարդակով, փորձում են ամեն գնով լռեցնել իրեն, որպեսզի նա չխոսի, մամուլի ասուլիսների չմասնակցի և չբացահայտի իրականությունը:
Նա նաև խոսեց իր հայցադիմումով սկսված դատական վարույթի մասին, որի հերթական նիստը կլինի վաղը, որտեղ, ինչպես հավաստիացրեց ԵՊԼՀ նխկին ռեկտորը, ինքը կպարզի, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պետական այր է, թե խաբեբա. “Վաղվանից արդեն սկսվելու է իմ դատական վեճերի երկրորդ սերիան: Հիշո՞ւմ եք, որ պարոն Աշոտյանը ֆեյսբուքում հայտարարում էր, որ անօրինականություններ է հայտնաբերել մեր համալսարանում: Ես հիմա իրենց տվել եմ հնարավորություն։ Վաղը դատարանում պարզ կդառնա, թե պարոն Աշոտյանը և նախարարության աշխատակիցները ինչ հիմքով են ստուգումներ կատարել մեր համալսարանում: Վաղը արդեն պարզ կլինի պարոն Աշոտյանը պետական ա՞յր է, թե սովորական խաբեբա”:
Պաշտոնանկությունից հետո Սուրեն Զոլյանը դատական երկու հայց էր ներկայացրել դատարան՝ վիճարկելով նախ իր պաշտոնանկության օրինականությունը, ինչպես նաև ստացած նկատողությունը, որը տրվել է ԿԳ նախարարի կողից:
Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` առանց նախարարի թույլտվության ՀՀ-ից բացակայելու հիմնավորմամբ, Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին ազատվել է աշխատանքից և բուհի ռեկտորի թափուր հաստիքի մրցույթին մասնակցելու համար դիմում չի ներկայացրել, որից հետո, այս տարվա հունիսի 12-ին, բուհի ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
