Փոփոխություններ` Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների հավաքականների կազմերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 29, 2012 14:25

Մարզասերներին տեղյակ են պահել, որ  Ստամբուլում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մրցելու են Բանգլադեշի և Շվեյցարիայի ներկակացուցիչների հետ:

Առաջին տուրից հտո փոփոխություններ են կատարվել մեր թիմերի կազմերում: Մասնավորապես, անհաջողության մատնված Սերգեյ Մովսիսյանը և Լիլիթ Գալոյանը չեն խաղա: Իսկ ահա, Լևոն Ասրոնյանը և Էլինա Դանիելյանն կնստեն խաղատախտակի առջև:

Ներկայացնենք մրցակից զույգերին.

Հայաստան – Բանգլադեշ

Լևոն Արոնյան (2816) – Զիաուր Ռահման (2516)

Վլադիմիր Հակոբյան (2687) – Ալ Ռակիբ Աբդուլա (2514)

Գաբրիել Սարգսյան (2693) – Էնամուլ Հոսաին (2480)

Տիգրան Լ. Պետրոսյան (2661) – Նիազ Մուրսհեդ (2462)

 Հայաստան – Շվեյցարիա

Էլինա Դանիելյան (2476) – Բարբարա Հունդ (2211)

Լիլիթ Մկրտչյան (2454) – Մոնիկա Սեփս (2227)

Մարիա Կուրսովա (2338) – Կամիլ Դե Սերոուքս (2101)

Աննա Հայրապետյան (2203) – Լաուրա Ստոերի (2057)

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply