Հայաստանի շախմատիստները կմրցեն Բանգլադեշի, իսկ շախմատիստուհիները` Շվեյցարիայի հավաքականի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 29, 2012 14:02
Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղալու Է Բանգլադեշի թիմի հետ: Հիշեցնենք, որ մերոնք առաջին տուրում 3:1 հաշվով հաղթել են Բոլիվիայի թիմին:
Հայաստանի շախմատիստներն առայժմ զբաղեցնում են 64-րդ տեղը: Ներկայացնենք մի քանի ուշագրավ արդյունքներ: Ռուսաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել Է Դոմինիկյան Հանրապետությանն ներկայացուցիչներին, Գերմանիայի թիմը նույն հաշվով հաղթել է Նոր Զելանդիայի հավաքականին, Ուկրաինան և Ադրբեջանը ներկայացնող հավաքականները 4:0 հաշվով համապատասխանաբար հաղթել են Իրաքի և Լյուքսեմբուրգի թիմերին, Չինաստանի թիմը` 3,5:0,5 հաշվով Զամբիայի թիմին, իսկ Հունգարիայի հավաքականը 3:1 հաշվով՝ Ղրղզստանի թիմին: Ֆրանսիացիները 4:0 հաշվով հաղթել են Զիմբաբվեի թիմին, Հնդկաստանի շախմատիստները 4:0 հաշվով՝ Ուելսի թիմին, նույն` 4:0 հաշվով ԱՄՆ-ի շախմատիստները հաղթել են Հորդանանի հավաքականին:
Առայժմ լրացուցիչ ցուցանիշներով 1-ին տեղում են ուկրաինացիները:
Հայաստանի կանանց շախմատի ազգային հավաքականն առաջին տուրում 3:1 հաշվով հաղթել է Հորդանանի թիմին և այժմ զբաղեցնում Է 55-րդ տեղը: Հայաստանի շախմատիստուհիները 2-րդ տուրում խաղալու են Շվեյցարիայի հավաքականի հետ:
Առաջին տեղում առայժմ Չինաստանի կանանց հավաքականն է:
Ներկայացնենք կանանց մրցաշարի առաջին տուրի մի քանի ուշագրավ արդյունքներ` Չինաստան-Բանգլադեշ 4:0, Վրաստան-Գվատեմալա՝ 4:0, Հնդկաստան- Մակեդոնիա՝ 4:0, Բոլիվիա-Ռուսաստան՝ 0:4, ԱՄՆ-Նոր Զելանդիա՝ 4:0, Սալվադոր-Ուկրաինա՝ 0,5:3,5:






Facebook
Tweet This
Email This Post
