Սպասվում են կարճատև տեղումներ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 29, 2012 12:39
Օգոստոսի 30-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Սյունիքի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում
Օգոստոսի 30-ին հյուսիսային շրջաններում, 31-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 1-ին և 2-ին ամենուրեք գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին 30-ին հարավային 3-8մ/վրկ, 31-ին, սեպտեմբերի 1-3-ը հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կնվազի գիշերը 6-8, ցերեկը 8-10 աստիճանով:
Երևանում
Օգոստոսի 30-31-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-ին և 2-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.7 0C (1954թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.2 0C (1988թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.90C






Facebook
Tweet This
Email This Post
