Հետախուզվողները հայտնաբերվեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 29, 2012 13:19


Օգոստոսի 28-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արմեն Կ.-ին, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր գողության փորձի և առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Լոռու մարզի Յաղդան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Ղ.-ին, որը օգոստոսի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1966 թ. ծնված Կամո Բ.-ին, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 266 հոդվածի 4-րդ մասի (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում) մեղադրանքով:

***
Oգոստոսի 28-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Ախուրյանի և Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հարություն Պ.-ին, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply