Հրդեհ՝ բենզինի արտահոսքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 29, 2012 13:17

Օգոստոսի 28-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում ավտոմեքենա է այրվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1977 թ. ծնված Արկադի Բ.-ն իր տան բակում փորձել է նորոգել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը, ինչի հետևանքով տեղի է ունեցել բենզինի արտահոսք, որից բռնկված հրդեհը տարածվել և այրել է ավտոմեքենայի սրահը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.56-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply