Փախուստի դիմած կողոպտիչը բռնվեց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 29, 2012 13:13
Օգոստոսի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողները Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկու տոնավաճառից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռոման Ե.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.30-ին, տոնավաճառի խանութ-սրահներից մեկի ցուցափեղկից գողացել է ոսկյա շղթա և դիմել փախուստի, սակայն քաղաքացիների կողմից բռնվել ու հանձնվել է ոստիկաններին :
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply