Բեն Լադենն ինքնասպան է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 29, 2012 12:49
Պակիստանում իրականացված օպերացիայի մասնակիցը հաստատում է, որ
«Ալ Քաիդայի» առաջնորդը, մինչ հատուկ նշանակության ջոկատը նրան կհայտնաբերեր, արդեն մահացու վիրավոր էր:
Այսինքն, ամենավտանգավոր հանցագործը մահացած էր այն պահին, երբ ծովային հետևակի զինվորները Պակիստանում ներխուժեցին նրա ննջասենյակ:
Թիվ 1 ահաբեկչի ոչնչացման օպերացիայի անմիջական մասնակից ամերկացի զինվոր Մարկ Օուենն իր գրքում շարադրել է Բեն Լադենի ոչնչացման նոր վարկածը, որն ի դեպ շատ տարբեր է Պենտագոնի ներկայացված հաշվետվությունից:
«Մենք մի քանի քայլ հեռավորության վրա էինք նրա ննջասենյակից, երբ մի քանի խուլ կրակոց լսվեց: Երբ մտանք մութ սենյակ, հանցագործը հատակին պառկած էր` գլխին արձակված կրակոցի հետքերով: Ամենուր արյուն էր, իսկ նա հոգեվարքի ցնցումների մեջ էր»,- նկարագրել է «Դժվար օր» ստեղծագործության հեղինակը:
Չնայած ԱՄՆ հրամանատարության` ահաբեկչի նկատմամբ միայն դիմադրության դեպքում զենք կիրառելու հրահանգին, «ծովակատուները» մի քանի անգամ կրակել են Բեն Լադենի կրծքին, ապա մոտեցել են` համոզվելու որ ճիշտ նպատակետն են վերացրել:
«Մենք խուզարկեցինք սենյակն ու Կալաշնիկովի ավտոմատ և Մակարովի ատրճանակ հայտնաբերեցինք, որոնց պարկուճները դատարկ էին: Նա նույնիսկ չփորձեց դիմադրել: Այն մարդը, որն իր հետնորդներին սովորեցրել էր ինքնաթիռներ պայթեցնել ու ահաբեկչություն իրականացնել, պարզվեց` իսկական վախկոտ է , որը որոշել էր չբռնվելու համար ինքնասպան լինել»,-գրել է Օուենը:
Գիրքը պաշտոնապես լույս է տեսնելու սեպտեմբերի 4-ին, սակայն այն արդեն իսկական սենսացիա է դարձել:
Օուենի վկայությունները հերքում են նախորդ` արյունահեղ կռվի մասին պատմությունները:






Facebook
Tweet This
Email This Post
