ԱՄՆ-ում ձերբակալվել են Օբամայի սպանությունն ու պետհեղաշրջում ծրագրած ռասիստ սպաներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 29, 2012 12:18

ԱՄՆ հատուկ ծառայությունները ձերբակալել են 4  սպայի, որոնք պատրաստվում էին պետական հեղաշրջում իրականացնել երկրում ու սպանել ԱՄՆ նախագահին:

ԱՄՆ ուժային կառույցներին հաջողվեց կանխել  հակակառավարական կազմակերպության գործունեությունը, որն ի դեպ գործում էր  Ջորջիայի նահանգում գտնվող Ֆորտ Ստյուարտի ռազմաբազայում:

«Հավերժ անմահ, միշտ ազատ» անվանումով խմբավորումը ղեկավարում էին 4 զինծառայողներ` շարքային Իսահակ Ագիպին, սերժանտ  Էնթոնի Պեդեն, շարքային Քրիստոֆեր Սալիմոն և 1-ին կարգի շարքային Մայքլ Բերնետը: Նրանց ձերբակալել են օգոստոսի 27-ին:  Հենակայանում հայտնաբերվել է նաև  87 հազար դոլար արժողության զինամթերքի թաքստարան:

ԱՄՆ դատախազության տվյալներով, խմբավորումը պատրաստվել էր գրավել զինամթերքի պահեստը` մի շարք կառավարական շենքերի պայթեցման համար, այդ թվում` ԱՄՆ ներքին անվտանգության վարչությունն ու Վաշինգտոնի  հիդրոկառույցը:

Օպերացիայի վերջում նախատեսել էին  սպանել նախագահ Բարաք Օբամային ու  երկրում պետական հեղաշրջում իրականացնել:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply