Մահացու վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 29, 2012 13:09
Օգոստոսի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին դուրս գալով բանուկ մասից՝ բախվել է ճանապարհին կայանված  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել նույն վայրում գյուղմթերքներ վաճառող, 1955 թ. ծնված  Մելինե  Ավագյանին: Վրաերթից հետո «Ֆորդ-Տրանզիտ»-ը բախվել է մոտակա բենզալցակայանի սյանը, իսկ վարորդը տուժողին թողնելով անօգնական` դիմել է փախուստի:
Մելինե  Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.00-ի սահմաններում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply