Նախագահի կինը` սկանդալի հերոս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 29, 2012 11:57

«Fuera de Serie»  ամսագրի խմբագրությունն իր պարբերականի շապիկին տեղադրել է  մի սկանդալային լուսանկար, որում մոլորակի ամենաազդեցիկ կինը մերկ  կրծքով է պատկերված:

Ավելի ճիշտ, ԱՄՆ առաջին տիկնոջ` Միշել Օբամայի գլուխը համադրվել է թխամաշկ ստրկուհու դիմանկարի վրա, որը ստեղծել է ազգությամբ ֆրանսիացի գեղանկարչուհի Մարի-Գիյեմին Բենուան, XIX դարում:

Չնայած  կերպարի էրոտիկությանը,  «Fuera de Serie»  նշել է, որ  հարգանք է տածում Միշելի նկատմամբ, որին համարում է «մեծ կին, որը կարողացել է ԱՄՆ ապագա նախագահի սիրտը գրավել»:

Նոր կտավի հեղինակը կարծում է, որ նախագահի տիկնոջը դուր կգա նման դիմանկարը:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply