Մեկ շաբաթում ԱՆ թեժ գիծն 107 հեռախոսազանգ է ստացել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 29, 2012 11:47

Նախորդ շաբաթ՝ ս/թ օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում,  ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունով արձանագրվել է   107 հեռախոսազանգ, որից 70-ը` աշխատանքային ժամերին (09:00-18:00-ին), իսկ 37-ը` երեկոյան, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին. Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Արձանագրված հեռախոսազանգերը ըստ բնույթի այսպիսին են`

  • տեղեկատվական-47,
  • առաջնային առողջության պահպանման կենտրոններից-21,
  • հիվանդանոցային ստացիոնար բուժօգնության խնդիրներ-10,
  • օձի խայթոց-6 (սա նշանակում է, որ նշված շաբաթվա ընթացքում հանրապետությունում օձի խայթոցի 6 դետք է արձանագրվել),
  • այլ – 23։

Նշված հեռախոսազանգերից  19-ը եղել է բողոքի տեսքով, որոնց մասին զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարարին: Նախարար Դումանյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր դեպքի առթիվ համապատասխան պարզաբանում է տրվել:

Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply