Խաչիկ Հակոբյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ

Պաշտոնական, Օրվա լուր | | August 29, 2012 11:35

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ։

Խաչիկ Վանուշի Հակոբյան

Ծնվել է 1982 թվականին Երևանում

Կրթություն

1988-1995 Երևանի թիվ 176 միջնակարգ դպրոց

1995-1997 «Քվանտ» վարժարան

1997-1998 Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի (ՀԳԱ) հենակետային վարժարան

1998-2003 ՀԳԱ-ի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ (գերազանցությամբ)

2003-2006 Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտուրա

2007-2009 Երիտասարդ առաջնորդների դպրոց:

Աշխատանքային գործունեություն

2003-2008թթ. «Կանաչ դար» պատանեկան բնապահպանկան ակումբի ղեկավար

2004 թվականից «Ճեմարանականների միություն» ՀԿ նախագահ

2009 թվականից ՀՀ հանրային խորհրդի Սփյուռքի ենթահանձնաժողովի անդամ

2008 թվականից Երիտասարդ առաջնորդների դպրոցի խորհրդի անդամ

1999 թվականից ՀԳԱ Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ծրագրերի խորհրդատու

2003-2005թթ. ՀԳԱ Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ուսուցողական ճամբարներում բնապահպանության ուսուցիչ

1999 թվականից «Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն» ՀԿ հիմնադիր նախագահ

2004 թվականից «Անանիա Շիրակացի» ճեմարանի առաջին փոխտնօրեն

2005 թվականից «Անանիա Շիրակացի» ճեմարան հիմնադրամի տնօրեն

2011 թվականից «Կանաչ մոլորակ» միջազգային բնապահպանական շարժման հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ:

Այլ տվյալներ

2010թ. պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Կուսակցական պատկանելություն

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply