Իտալիայում գողացել են հանգուցյալ Պապի արյունով սրվակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 29, 2012 4:51

Հռոմի հանգուցյալ  Հովհաննես Պողոս  II պապի  արյունով սրվակը գողացել են Իտալիայում, սակայն մի քանի ժամից այն կարողացել են վերադարձնել:

2005-ի ապրիլի 2-ին վախճանված պոնտիֆիկի արյունը գողացել էին երեքշաբթի, երբ հռոմեացի հոգևորականն այն տեղափոխում էր մայրաքաղաքից արվարձանային եկեղեցիներից մեկը, որտեղ սրվակը համընդհանուր ցուցադրության էր ներկայացվելու:

Ոստիկանությունը չի հայտնում, թե ինչպես է կարողացել վերադարձնել գողոնը:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply