Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. կա մեկ տուժած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2012 22:01

Օգոստոսի 28-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “ԳԱԶ 69” մակնիշի ավտոմեքենան (վարորդ Իգոր Ռիգև) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.50-ին, մարվել` 20.54-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ի. Ռիգևը (ծնված 1990 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply