ՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում է ընդունել ակտիվ մասնակցություն ունենալ ՏԻՄ առաջիկա ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2012 21:55

Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը (ՌԱԿ
ՀՎ) որոշում է ընդունել ակտիվ մասնակցություն ունենալ Տեղական
ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին: Որոշումը
ՌԱԿ ՀՎ‐ի կողմից ընդունվել է այս տարվա հուլիսին կուսակցութան վարչության
ընդլայնված նիստի ժամանակ:
Այսպիսով կուսակցությունը, որն իր միավորմամբ ամրապնդել է իր դիրքերը,
որոշում է ընդունել վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության, որի
նպատակն է կուսակցության տեղը հաստատել Հայաստանի քաղաքական դաշտում,
որը հանգամանքների բերումով 2003 թ.‐ից ի վեր թափուր էր մնացել: Լինելով հայ
ազգային‐ազատական‐ժողովրդավարական գաղափարախոսությունը կրող միակ
քաղաքական ուժը հայ իրականության մեջ, ՌԱԿ‐ը վայելում է հայ
մտավորականութան, ինչպես նաեւ ողջամիտ քաղաքացիների մի ստվար զանգվածի
աջակցությունը եւ իր գործունեությամբ նպատակ է հետապնդում ընդլայնել իր
համախոհների եւ համակիրների բանակը:
ՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշում է ընդունել իր թեկնածուներին
առաջադրել Սյունիքի մարզում (ք. Սիսիան), Վայոց Ձորի մարզում (ք. Եղեգնաձոր),
Արարատի մարզում (ք. Մասիս, գ. Այգեստան), Արագածոտնի մարզում (ք.
Աշտարակ), Գեղարքունիքի մարզում (ք. Սեւան), Լոռու մարզ (ք. Ստեփանավան, ք.
Տաշիր), գյուղապետական եւ ավագանու անդամի պաշտոններում:
Հայաստանի այլ մարզերի քաղաքներում եւ գյուղերում ՌԱԿ‐ի թեկնածուների եւ
համակիրների առաջ քաշման մասին կուսակցության Հանրապետական
վարչությունը կհայտնի լրացուցիչ:
ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply