Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պատասխան նամակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 11, 2010 16:32

Ձերդ Գերազանցություն, սիրելի ընկեր

Ես կուզենայի շնորհակալություն հայտնել Ձեզ այն գեղեցիկ ուղերձի համար, որ Դուք ուղարկեցիք Թուրքիայի տարածքով թռիչքի ժամանակ: Խնդրում եմ, ընդունեք իմ փոխադարձ ողջույնները Ձեզ և հարևան Հայաստանի ժողովրդին:

Ես ողջունում եմ Ձեր ուղերձում արտահայտված մտքերը: Ես կիսում եմ տեսակետը, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը ուղղված
մեր երկկողմ ջանքերը համաշխարհային պատշաճ ուշադրության են արժանացել` ստեղծելով մեր հակամարտություններով լի աշխարհագրությունում խաղաղության նոր հույս:

Երկար ժամանակ հաստատված նախապաշարմունքների հաղթահարումը և փոխադարձ ըմբռնման և մեր երկու հարևան ժողովուրդների միջև վստահության խթանումը, հիրավի, եղել են մեր հիմնական նպատակները, երբ հաստատում էինք մեր երկրների միջև նորմալացման գործընթացը:
Դուք պետք է կասկած չունենաք, որ այս նպատակները որդեգրելու մեր կամքը հաստատուն Է:

Ես նույնպես համաձայն եմ Ձեզ հետ, որ պատասխանտու կառավարումը պահանջում է և խոսքերին տեր կանգնել, և խոսքերն ապահովել գործողություններով: Ուստի, մենք կշարունակենք մեր հարաբերությունների նորմալացմանն ուղղված աշխատանքը` հիմնված մեր երկու երկրների միջև ձեռք բերված ըմբռնման վրա:

Մենք պետք է գիտակցենք, որ այս պատմական գործընթացն ավարտին հասցնելը կպահանջի հարգանք մեր պարտավորությունների հանդեպ` իրենց ամբողջության մեջ, ինչպես նաև նույնական քաղաքական խիզախություն ու տեսլական:

Կայուն խաղաղությամբ, անվտանգությամբ, բարգավաճմամբ և մեր տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց համագործակցությամբ ապագան մեր ընդհանուր նպատակն է, և ես անձնապես կմնամ այս գործընթացում ներգրավված` հուսալով տեսնել այն` մեր երկու երկրների համար բավարար ավարտին հասած:

Խնդրում եմ, Ձերդ գերազանցություն, ընդունեք, խորին հարգանքներիս հավաստիքը:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply