Հաստատվել են հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2012 17:55

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009  թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը”,   Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության   14-րդ կետի պահանջները`  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել “2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին”: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանվել է  2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների “Հայոց լեզու”,  “Հայ գրականություն”, “Հայոց պատմություն”, “Հասարակագիտություն” դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել “Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր”` 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին: ՀՀ ԿԳ նախարարի նույն հրամանի համաձայն կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply