Արքայազն Հարիին սատարելու համար մերկացել են նաև ուրիշ բրիտանական զինվորականներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2012 17:18

Չնայած թագավորական ընտանիքն ու բրիտանական զինվորական ղեկավարությունը դատապարտել էին Լաս-Վեգասում «մերկ բիլյարդ»-ով զվարճանալու արքայազն Հարիի արարքը, արքայադուստր Դիանայի որդու կողքին  հայտնվեցին շարքային զինվորականներից բազմաթիվ կողմնակիցներ: Նրանք որպես համերաշխություն ցանցում տարածել են իրենց ինտիմ լուսանկարները, հաղորդում է   AFP-ը:

Ի տարբերություն կապույտ արյուն ունեցողների, որոնց մինչև հոգու խորքը վիրավորել էր արքայազն Հարիի` Լաս-Վեգասի հյուրանոցներից մեկում մերկ լուսանկարվելը, շարքային բրիտանացիներն  այս աղմկոտ դեպքում ամբողջովին «շիկահեր չարաճճիի» կողմն են: Թագավորական ընտանիքի խայտառակված անդամի կողմնակիցները  Facebook-ում «Սատարիր մերկ արքայազն Հարիին ողջույնով»    խումբ են ստեղծել, որտեղ կոչ են անում բոլոր երկրների ներկայացուցիչներին իրենց մերկ լուսանկարները տեղադրել ցանցում , որպես համերաշխության նշան:

Այս պահին խմբում կա  ավելի քան  13 500 մարդ: Այստեղ կարելի է գտնել ամբողջ զինվորական ջոկատների պիկանտ լուսանկարներ , քաղաքացիներ, որոնք Հարիի արարքի մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում: Հարիի կողմնակիցների թիվն  աճում է:

«Շիկահեր չարաճճիի»   շատ կողմնակիցներ լուսանկարների մեջ անհարմար տեղերը ծածկում են փոքրիկ պետական դրոշներով, որը շատ դեպքերում կարող է վատ անդրադառնալ նրանց կարիերայի վրա, եթե լուսանկարներն ընկնեն ղեկավարության ձեռքը:

Sun թերթը հրապարակել է բրիտանական զինվորականների մերկ նկարներ, որոնք այժմ ծառայում են Աֆղանստանում: Չի բացառվում , որ նրանք անձամբ ճանաչում են արքայազնին, որը այս աղմուկից առաջ մարզվում էր այդ իսլամական երկրում` սովորելով Apache ուղղաթիռ վարել:

Մյուս տարի արքայազնը պետք է Հարավային բևեռում գլխավորի թագավորական մրցավազքը, որը անց է կացվում բրիտանական այն զինվորների միջև, որոնք մարտերի ընթացքում վիրավորվել են: Մրցավազքին կմասնակցի վետերանների երեք թիմ: Ինչպես հաղորդել է բրիտանական հրամանատարությունը, դեռ չի քննարկվել`  այսուհետ Հարին կգլխավորի՞   մրցարշավը:

Դիտվել է 2112 անգամ:
Print Friendly

Leave a Reply