Աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2012 17:10

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մարզի դատախազի պաշտոնում նշանակում կատարում է գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:
Մարզի դատախազի նշանակման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply