Կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը կտրամադրվեն անվճար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2012 17:24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` օգոստոսի 28-ին  ներկա է եղել Գեղարքունիքի մարզի  հանրակրթական դպրոցների  օգոստոսյան խորհրդակցությանը: Խորհրդակցության նպատակն է  ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանթանալ և քննարկել  մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ: Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը` Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել էառկա խնդիրներին: ՀՀ ԿԳՆ Կրթության տեսչության  կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ` կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու  մրցույթների, ինչպես նաև  ուսուցիչներին մրցույթների անցկացման հետ: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված արձանագրությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել  ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Իր խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներեին տրամադրվելու  են անվճար: Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է.  “Հարգելի տնօրեններ բոլոր դասագրքերը` ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար: Կրթության և գիտության նախարարությունը այս առումով իրականցնելու է հետևողական վերահսկողություն: Հարգելի տնօրեններ իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ “: Անդրադառնալով դպրոցներում մանկավարժների և տնօրենների թափուր տեղերի համալրման խնդրին` նախարարը շեշտել է, որ հանրապետությունում առակա է մանկավարժական կադրերի գերհագեցվածություն, ուստի պետությունը կադրերի ընտրությունը պետք է կատարի թեժ մրցակցության պայմաններում: “Դպրոցում չի կարող աշխատել այն մասնագետը, ով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնի համար պահանջվող մասնագիտական  որակավորման պահանջներին և չի հավատում իր կատարած գործի հաջողության,- նշել է նախարարը և հավելել,- դպրոցը այն վայրը չէ, որտեղ տնօրենը  իր ցանկությամբ կարող է կատարել կամայականություններ”:
Անդրադառնալով կրթական բարեփոխումներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  12-ամյա կրթության համակարգը միջազգային չափորոշիչ է և այն այլևս մեր երկրի համար կայացած իրողություն է: Նախարարը նշել է, որ այս տարի միջին դպրոցի մի շարք դասարաններում կրթական գործընթացը կկազմակերպվի բեռնաթափված ծրագրերով: Նախարարը հիշեցրել է, որ  2018 թվականից հանրակրթական դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա. “Նրանք ունեն 6 տարի ժամանակ այս ընթացքում ստանալու անհարաժեշտ որակովորում”,- ասել է նախարարը և հավելել, որ նոր ուսումնական տարում շարունակվելու է նախորդ տարվանից մեկնարկած ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, որը կավարտվի 2016 թվականին: “Ապագայում մենք գնալու ենք ավելի հեղափոխական ռեֆորմների` դպրոցում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելով մագիստրոսական մանկավարժական կրթությունը”,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը:
Անցյալ տարի Գեղարքունիքի մարզում սովորող 29700 աշակերտներից  2900-ը առաջին դասարանցիներ են եղել, տարվա  ընթացքում մոտ 482 աշակերտ հեռացել է մարզի դպրոցներից, այդ թվում մոտ 200-ը՝ արտերկիր: Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, որոշակի խնդիրներ կան կախված կապի որակի հետ: Նախարարի կողմից ցուցում է տրվել ՀՀ ԿԳՆ ներկայացնել Գեղարքունիքի մարզի դպրոցների “ֆիզիկա”, “Քիմիա”, “Կենսաբանություն” և “Աշխարհագրություն” առարկաների լաբորատորիների պահանջարկը, քանի որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից հանրապետության դպրոցներում տեխնիկական հագեցվածության ուղղությամբ   աշխատանքները շարունակվում են:
Խորհրդակցությանը  մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Ռ.  Գրիգորյանը:

Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly

Leave a Reply