Ներկայացրել են Բրունո Դյութուայի իրավահաջորդ Ֆրանսիս Ժելիբտերին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 28, 2012 16:20
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օգոստոսի 28-ին ընդունել է Ֆրանս Տելեկոմ \”Օրանժ\” ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Բենուա Շենի գլխավորած պատվիրակությանը: Բենուա Շենը Գագիկ Բեգլարյանին ներկայացրել է \”Օրանժ Արմենիա\” ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի իրավահաջորդ Ֆրանսիս Ժելիբտերին: Նախարարը ողջունելով Ժելիբտերին` ընդգծել է, որ նախկինում ընկերության հետ սերտորեն համագործակցել են, ինչը, կարծում է, կշարունակվի նաև նոր տնօրենի օրոք:
“Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է իր ! ուժերի ներածին չափով ընկերությանն աջակցել առաջիկա նախագծերի իրականացման հարցում”,-ասել է նախարարը:
Ֆրանսիս Ժելիբտերը նշել է, որ ուրախ է ստանձնելու “Օրանժ Արմենիա” ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, նաև հասցրել է զբոսնել Երևանում և պատկերացում կազմել քաղաքի ու նրա բնակիչների մասին: Ժելիբտերը նախարարին ներկայացրել է, որ շնորհակալ է Բրունո Դյութային կատարած աշխատանքի համար, շեշտել, որ ընկերությունն ունի երիտասարդ ու դինամիկ թիմ, որի հետ պատրաստ է ստանձնել բարի ավանդույթները, ինչպես նաև նորարարություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
