Օլիմպիական խաղերից առաջ հանդբոլիստուհիների Ռուսաստանի հավաքականն անգամ մարզաշապիկներ չի ստացել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 28, 2012 15:00
Պարզվում է, որ Ռուսաստանի հանդբոլի միությունն անհրաժեշտ օգնություն ցույց չի տվել հանդբոլիստուհիների Ռուսաստանի հավաքականին օլիմպիական խաղերի նախապատրաստության շրջանում: Այդ մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Տրեֆիլովը:
Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի հանդբոլի միությունը լսելու է մարզչի հաշվետվությունը:
«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում ռուսաստանցի մարզուհիները քառորդ եզրափակչում պայքարից դուրս էին մնացել: Նրանք պարտվել էին Հարավային Կորեայի հավաքականին: Այդ անհաջողությունից հետո մարզիչը հայտնել էր, որ պատրաստ է ազատել զբաղեցրած պատոնը:
Նա նշել է, որ միությունը ոչ մի հարցում չի աջակցել թիմին: Տրեֆիլովը ծիծաղելի է համարել այն, որ նույնիսկ խաղերից առաջ թիմը մարզահագուստ չի ունցել, և այն ինքը գնել է սեփական փողերով: Նա պարզաբանել է, որ խանութից ձեռք են բերվել «Ադիդաս» ֆիրմայի մարզաշապիկներ, որոնց վրա գրվել է «Ռուսաստան», իսկ շորտերը հետո են ուղարկվել:
Մասնագետը հայտնել է, որ Լոնդոնում իրեն դիտողություն են արել, որ դրանք մարզաշապիկներ չեն, այլ` քնաշորեր: Փաստն այն է, որ իրականում հավաքականը մարզաշապիկներ չի ստացել:






Facebook
Tweet This
Email This Post
