Արթուր Աբրահամը նոր ծրագրեր է կազմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2012 13:57

Պրոֆեսիոնալ հանրաժանոթ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նոր է նվաճել WBO վարկածով գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչումը, սակայն արդեն մտածում է հաջորդ մրցամարտի մասին:

Արթուր  նախատեսել է  այն անցկացնել 2012-ի  դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամը ցանկանում է հանդիպել Ֆելիքս Շտուրմ (Գերմանիա)–Դենիել Գիլ (Ավստրալիա) մրցամարտի հաղթողի հետ:  Ի դեպ, հայ բռնցքամարտիկը նախկինում առաջարկ էր արել  ռինգում հանդիպել Շտուրմին, սակայն նա հրաժարվել էր:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply