Ում է վստահում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակցի մարզիչը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2012 13:48

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերին 11-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում է  անցկացնելու Բուլղարիայի ներկայացուցիչներին հետ: Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր առաջիկայում նախապատրաստվելու են Իտալիայի և Հայաստանի հավաքականների հետ խաղերին:

Ահա այն ֆուտբոլիստները, որոնց վստահում է Պենևը.

Դարպասապահներ

Նիկոլայ Միխայլով («Տվենտե», Հոլանդիա), Ստոյան Կոլև («Չեռնոմորեց», Ուկրաինա), Վլադիսլավ Ստոյանով («Շերիֆ», Մոլդովա)

Պաշտպաններ

Յորդան Մինև («Լուդոգորեց», Բուլղարիա), Նիկոլայ Բոդուրով, Իլյա Միլանով (երկուսն էլ` «Լիտեքս», Բուլղարիա), Ալեքսանդր Ալեքսանդրով («Չեռնո Մորե», Բուլղարիա), Իվան Իվանով («Պարտիզան», Սերբիա), Պետր Զանև («Վոլին», Ուկրաինա), Վեսելին Մինև («Անթալյասպոր», Թուրքիա)

Կիսապաշտպաններ

Սվետոսլավ Դյակով («Լուդոգորեց», Բուլղարիա), Վլադիմիր Հաջև («Լևսկի», Բուլղարիա), Գեորգի Միլանով («Լիտեքս», Բուլղարիա), Գեորգի Սրմով («Կասմփաշա», Թուրքիա), Բորիս Գալչև («Դինամո », Բուխարեստ, Ռումինիա), Ստանիսլավ Մանոլև ( «ՊՍՎ Էյնդհովեն» Հոլանդիա), Ալեքսանդր Տոնև («Լեխ», Լեհաստան)

Հարձակվողներ

Էմիլ Գրգորով, Իվան Ստոյանով (երկուսն էլ` «Լուդոգորեց», Բուլղարիա), Իլյան Միցանսկի («Կայզերսլաուտերն», Գերմանիա), Իվելին Պոպով («Կուբան», Ռուսաստան)

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply