Ով ունի 5000 դրամ, կարող է ազատ դառնալ որսորդմիության անդամ. Էդուարդ Սարիբեկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2012 14:33

Պետք է որսը կանոնակարգել, վերահսկել և դրանից ստացված եկամուտները օգտագործել բնության ռեգեներացիայի ու որսատեսակների զարգացման վրա, այլ ոչ թե արգելել որսը ընդհանրապես, դա սխալ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Օրինական որսի ակումբ” ՀԿ-ի նախագահ Էդուարդ Սարիբեկյանը:

“Այս ձևով կարելի է որսորդությունը դարձնել տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Այսօր ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում մեր ճանաչած բոլոր բարեկեցիկ երկրներում որսորդական տնտեությունները երկրի պետական բյուջեին հսկայան տոկոսներ են տալիս”,- նկատում է Սարիբեկյանը;

Իսկ Հայաստանում, ըստ բանախոսի, ով հասցնում որսով է զբաղվում և որսորդմիաւոթյան անդամ է դառնում, ինչի արդյունքում կատավում է բազմաթիվ ոչնչացման եզրին կանգնած կենդանատեսակների ապօրինի որս. “Ով ունի 5000 դրամ, անձնագրի պատճեն և 2 հատ 3×4 չափսի լուսանկար իր մոտ, կարող է հենց հիմա գնալ և ընդամենը 3 րոպեում ազատ դառնալ որևէ որսորդմիության անդամ, ու օգտվել որսորդմիության անդամ լինելու իր բոլոր արտոնություններից, այդ թվում` ազատ կկարողանա որսորդական զենք ձեռք բերել”:

Սարիբեկյանն ինքն անձամբ ամեն հնարավոր տարբերակով պայքարում է որսագողության դեմ, նման դեպքեր նկատելիս անմիջապես փորձում է ինք իր ուժերով կանգնեցնել որսագողերին կամ զանգահարում է բնապահպանության նախարարություն, սակայն ցավով նշում է, որ միշտ չէ, որ հնարավոր է պայքարել որսագողերի դեմ. “Քանի որ դիմացինդ էլ է զինված, երբեմն որսահանդակում երբեմն ստիպված ես աչքդ դրա առաջ փակել, որովհետև նրանք հարբած են, ավելի լավ զինված են, տեխնիկապես ավելի հագեցած են, նրանց մեքենաների հետևից ուղղակի չես կարող հասնել, քանի որ Land Cruiser-ներով ու Gelandewagen-ներով են լինում ու այնպես արագ են բարձրանում, որ համարներն էլ չես հասցնում տեսնել”:

Նման դեպքերում Սարիբեկյանը հաճախ եթե հասցնում նկարում է ու նկարները համացանցում տարածում, որ պատկան մարմինները տեսնեն ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն, սակայն, ցավոք սրտի, որևէ մեկը չի արձագանքում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1940 անգամ:
Print Friendly

Leave a Reply