Հանդիպում Լոռու մարզի պատվիրակության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2012 13:36

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին ընդունել է “Լոռի-Մարտակերտ.բարեկամության կամուրջներ” ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը Հայաստանի մարզերի եւ Արցախի շրջանների միջեւ կապերի շարունակական խորացումն ու ընդլայնումը համարել է օգտակար երկու հայկական հանրապետությունների համար եւ կարեւոր ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Լոռու մարզի ներդրումը՝ հավելելով, որ նրա համագործակցությունը Մարտակերտի շրջանի հետ նկատելի ազդեցություն է գործում վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացման վրա:
Քննարկվել են նաեւ երկու հայկական պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիկոպոս Չուլջյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, “Բեյզ Մեթըլս” ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1910 անգամ:
Print Friendly

Leave a Reply