Քննարկել են ԼՂՀ-ում մշակույթի զարգացման հետ կապված հարցեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 28, 2012 13:34

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են հանրապետությունում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սմբատյանին` ԼՂՀ հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված համերգի համար՝ նշելով, որ այն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից:
Նախագահ Սահակյանն ընդգծել է ոլորտի զարգացման գործում նման միջոցառումների դերը եւ այս համատեքստում կարեւորել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply