Մանուկ Հերգնյան. «Կառավարությունը պետք է ուժեղացնի վերլուծական ունակությունները»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2010 15:59

ԱՊՀ երկրներ, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի թվով 29 պետությունների համեմատությամբ Հայաստանը մակրոտնտեսական  ցուցանիշերով հիմնականում զիջում է միջին և լավ կատարողական ունեցող երկրներին. այս մասին այսօր լրագրողներին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

2009թ. Հայաստանում գրանցվել է 14.4 տնտեսական անկում: Սա ԱՊՀ երկրներում տնտեսության կրճատման ամենացածր ցուցանիշն է:

Շինարարության մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է մոտ 80 տոկոս: Վրաստանում շինրարության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 6 տոկոս, Ադրբեջանում` 8.1 տոկոս:

«Ոչ թե շինարարության ոլորտն է շատ զարգացած, այլ մնացած ոլորտներն են թերզարգացած,- ասում է Հերգնյանը,- շինարարությունը Հայաստանում դեռևս աճելու տեղ ունի»:

Հերգնյանն ասում է, որ Հայաստանի կառավարությունը այնքան էլ ճիշտ չարձագանքեց ճգնաժամին, քանի որ գերակշռում էր այն մոտեցումը, որ ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, քանի որ Հայաստանի տնտեսությունը լավ ինտեգրված չէ միջազգային շուկային. «Այդ մտայնությունը չարդարացվեց, հետևաբար պետք է ուժեղացվի վերլուծական ունակությունները»:

Դիտվել է 1716 անգամ:
Print Friendly

Leave a Reply