Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2012 13:26

Օգոստոսի 29-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Տավուշի և Սյունիքի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի  29-ին սպասվում է առավելապես  առանց տեղումների եղանակ, 30-31-ին հյուսիսային շրջաններում,  սեպտեմբերի 1-ին և 2-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  Քամին հարավային 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ը և սեպտեմբերի 1-2-ն աստիճանաբար  կնվազի 7-9 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի  29-31-ը  սպասվում է  առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-ին և 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply