Հայաստանի շախմատիստների և շախմատիստուհիների մրցակիցները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 28, 2012 13:29

Այսօր  Ստամբուլում Շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադայի մասնակիցները կանցկացնեն առաջին տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Բոլիվիայի և Հորդանանի ներկայացուցիչների հետ:

Մերոնց մրցակիցները թույլ են, թերևս այդ պատճառով չեն խաղա  Հայաստանի հավաքականներիի առաջատարներ Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը:

Ուժերը կչափեն հետևյալ մրցակից զույգերը: Տղամրդկանց և կանանց հավաքականների առաջին և երրորդ խաղատախտակների առջև հանդես եկող շախմատիստները կխաղան սև ֆիգուրներով:

Բոլիվիա-Հայաստան

Զամբրանա – Մովսիսյան

Գեմի – Հակոբյան

Կուետո – Սարգսյան

Ֆերուֆինո – Պետրոսյան

Հորդանան-Հայաստան

Ալ Շահեբի  Ռ.– Մկրտչյան

Դահդալ – Գալոյան

Ֆուադ – Կուրսովա

Ալ Շահեբի Բ. – Հայրապետյան

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply