Ծննդատներում անհարկի վճարումներ չպետք է լինեն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 28, 2012 13:12

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում։

«Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ  ծնելիության խրախուսմանն ուղղված կարևոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով ծննդատներում արմատավորված վճարովի այցերին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ անհասկանալի են դրանց համար սահմանված բարձր վճարները։ Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել, թե վճարովի մտացածին ինչ այլ ծառայություններ ևս կան ծննդատներում։ Մասնավորապես առաջարկել է ծանոթանալ  հիվանդասենյակների պայմաններին։ Դրանք երբեմն չեն ապահովում գործող չափորոշիչները, և կանայք ստիպված են լինում նախընտրել վճարովի  հիվանդասենյակները։

Դերենիկ Դումայանը մասնագետների առջև խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։

 

Դիտվել է 1479 անգամ:
Print Friendly

Leave a Reply