Բեռլուսկոնիի սեքս երեկույթների մասնակիցը կարող է դառնալ գեղեցկության թագուհի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2012 12:08

Մինչ  Իտալիայի նախկին վարչապետը մտածում է, թե ինչպես վերադառնա քաղաքականություն, «բունգա-բունգա» երեկույթների մասնակից աղջիկները, որոնց պատճառով իտալացին կարող է դատվել,  ծաղկում են: Մեկը  մասնակցում է  «Միս  Իտալիա» մրցույթին, մյուսը կարող է դերասանուհի դառնալ, իսկ երրորդը հայտարարել է, որ Բեռլուսկոնիից երեխա է սպասում, հաղորդում է Corriere Della Sera-ն:

20-ամյա Կյարա Դանեզեն, որը մասնակցում էր Իտալիայի վարչապետի առանձնատան սեքս երեկոներին, այժմ հավակնում է  Իտալիայի գեղեցկության թագուհու տիտղոսին: Նախկինում  աղջիկը հաղթել էր նմանատիպ մի մրցույթում`   դառնալով  «Միս Վալե դ’Աոստա». այդպես է կոչվում այն իտալական գավառը, որտեղ ապրում է Դանեզեն:

Աղջիկն  ասում է, որ 18 տարեկանում նրան խաբեությամբ տարել են իտալական քաղաքական գործչի առանձնատուն, ասելով, որ այնտեղ հեռուստահաղորման համար անց է կացվելու քաստինգ: Արդյունքում Կյարա Դանեզեն ականատես է եղել Բեռլուսկոնիի և նրա ընկերների առջև մի քանի կիսամերկ կանանց պարին: Կատարվածը Դանեզեի համար ցնցում էր: Նա ասում է, որ ինքն ու ընկերուհին արցունքն աչքերին լքել են առանձնատունը: Հիմա աղջիկները  Բեռլուսկոնիի դեմ բացված գործում մեղադրական կողմից են հանդես գալիս  և հուսով են, որ իրենց կհավատան:

Բունգա-բունգա  երեկոների մեկ այլ մասնակից `Սառա Տոմազին, ի տարբերություն  Կյարա Դանեզեի,  լաց չեղավ, այլ որոշեց զարգացնել իր այն հատկությունները, որի համար իրեն հրավիրել էին  իտալական վարչապետի առանձնատուն:  Վերջերս իտալական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ աղջիկը նկարահանվել է պոռնոֆիլմում: Տպավորություն է ստեղծվում,  որ «դերասանուհին»   թմրամիջոցների հետ լուրջ խնդիրներ ունենալու պատճառով հոգեբանական լուրջ խախտումներ է ստացել: Մասնավորապես, նա հայտարարել էր, որ պոռնոֆիլմում նկարահանվել իրեն ստիպել են մարսեցիները: Տոմազին չի կարողացել որևե նորմալ հարցազրույց տալ:

Վերջապես «աշխարիկ երեկույթների» կազմակերպիչներից մեկը `գերմանուհի Սաբրինա Բեգանը հայտարարել էր, որ Բեռլուսկոնիից երեխա է սպասում:

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply