Երկու ավտոպատահար`հինգ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 28, 2012 12:04
Օգոստոսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 112-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել քարերի մեջ, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Բյուրեղավան-Արզնի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Ալֆա-Ռոմեո» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Վեկտրա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
