Լիլիպուտը զոհվել է հրդեհից հարևաններին փրկելուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2012 11:53

Խիզախ «փոքր մարդը», որի հասակը 140 սմ էր, շտապել է հրդեհվող շենքից փրկել 43 մարդու:  Սուրգուտի ադմինիստրացիան մտադիր է հետմահու պարգևատրել բնակելի շենքից 43 մարդու փրկած ու զոհված Ստաս Սլոբոդյանին, որն այդպես էլ չկարողացավ կրակի բերանից դուրս պրծնել: Ավելի ուշ,  երբ վերացնում էին հրդեհի հետևանքները,  հայտնաբերեցին մի փոքրիկ մարմին ` կարծելով, որ այն 9-10 տարեկան երեխայի է պատկանում:

Սակայն, շենքի բնակիչները միանգամից ճանաչել են իրենց  29-ամյա փրկարարին:

Սիբիրյան փողոցի հին երկհարկանի տանը հրդեհը բռնկվել էր վաղ առավոտյան: Բոցն իսկույն տարածվել էր հին շենքով մեկ:

Սլոբոդյան եղբայրներն առաջինն էին զգացել հոտը. նրանց բնակարանը երկրորդ հարկում էր:  29-ամյա Ստասն ու 35-ամյա Օլեգը դուրս են թռել ու սկսել թակել դռները:

«Ստասն օգնում էր  նրանց փողոց դուրս գալ: Իսկ երբ հրդեհը փակել էր ճանապարհը, երեխաներին լուսամուտներով ու պատշգամբներից էր ընդունում: Եթե նա չլիներ, մենք չէինք կարողանա դուրս  պրծնել   կրակե թակարդից»,- պատմել են ականատեսները:

Մինչ փրկարարները տեղ կհասնեին, Ստասն եղբոր հետ  արդեն 43 մարդու էր  փրկել: Վերջին պահին նա հիշել էր, որ հրդեհված բնակարանում իր փաստաթղթերն  է թողել:  Տուն է շտապել ու  այլևս չի վերադարձել:

Հիմա քննությամբ փորձում են պարզել հրդեհման պատճառը:

«Այդ փոքրիկ , սակայն հսկայական մեծ սրտի տեր մարդուն մենք կյանքով ենք պարտական:   Նա սանտեխնիկ էր աշխատում:  Համեստ ու հասարակ մարդ էր»,- ասում են հարևանները:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply