Հենրիխ Մխիթարյանը փրկեց «Մետալուրգ»-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 11, 2010 14:09

Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը, ստուգողական խաղը ոչ-ոքի է ավարտել Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ` 1:1:

Դոնեցկցիների թիմի կազմում 66-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: Ընդ որում, հայ ֆուտբոլիստի ակտիվ է անցկացրել ողջ հանդիպումը: Փաստորեն, նա փրկել է «Մետալուրգին» պարտությունից: Հանդիպման 44-րդ րոպեին հաշիվը բացել էր «Լոկոմոտիվի» խաղացող Տրաորեն: Խաղին մասնակցել է նաև վերջերս «Մետալուրգի» ղեկավարության հետ աշխատանքային պայմամագիր կնքած Արտակ Դաշյանը: Նա 88-րդ րոպեին փոխարինել է խաղընկերջը:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply