Երկրագնդի ամենատարեց բնակչուհին նշել է իր հերթական ծննդյան տոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2012 11:21

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների տվյալներով, Բեսսի Կուպերը, որը մեր մոլորակի ամենատարեց բնակչուհին է, նշում է իր  ծննդյան 116-րդ տարին:

Այդ առիթով ամերիկյան Մոնրո քաղաքի (Ջորջիա նահանգ) իշխանությունները, որտեղ  Առաջին աշխարհամարտից հետո  է բնակություն հաստատել տատիկը, որոշել են նոր կամուրջն անվանել նրա պատվին: Ինքը` տատիկը,  հաճելիորեն զարմացել է  նման վերաբերմունքից ու հայտարարել է`  հպարտանում է,  որ իր անունով են կոչել նման հոյակերտ կառույցը:

Տատիկի երկրակեցության գաղտնիքը անառողջ սննդից հրաժարումն է և ուրիշների կյանքին ու գործերին չխառնվելը:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները  հաստատում են, որ Բեսսին Երկրագնդի այն 8 բնակիչներից մեկն է, որը հատել է իր 116-ի սահմանը:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply