Հոսնի Մուբարաքը հացադուլ է հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 28, 2012 10:50

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը  կալանքի տակ է գտնվում Կահիրեի բանտում, հացադուլ է հայտարարել:  Եգիպտական ԶԼՄ-ներն այդ հայտարարությունը հերքում են`  համարելով  «անհիմն»: Որոշ թերթեր գրում են, որ Մուբարաքի որդին է նրան համոզել սնունդ  ու բժիշկների նշանակած դեղորայքը չընդունել:

Մուբարաքը ցանկանում է հոսպիտալ տեղափոխվել` առողջական վիճակի վատթարացման պատճառաբանութամբ, սակայն նոր նախագահը հիմա չի կարող նրան ընդառաջել, քանի որ Մուրսին առանց այդ էլ հարձակումների է ենթարկվում, որ թուլացրել է զինվորների ազդեցությունը և, ըստ իր հակառակորդների, չափանց է ամրապնդել իր իշխանությունը:  Մուբարաքի տեղափոխումը հոսպիտալ կարող է  պատճառ դառնալ, որ ընդդիմադիրները  փողոցային անկարգություններ հրահրեն:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply