Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերը` Նանցզինում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 11, 2010 13:46

Պատանեկան երկրոդ օլիմպիական խաղերը 2014-ին կանցկացվեն Չինաստանի Նանցզին քաղաքում:Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամների քվեարկությամբ չինական քաղաքը շրջանցել է Լեհաստանի Պոզնանին: Ավելի վաղ մեքսիկական Գվադալահարայի ներկայացուցիչները  ֆինանսական դժվարությունների պատճառով դուրս էին եկել  մրցապայքարից:

Պատանեկան առաջին օլիմպիական խաղերը, որոնց մասնակցելու են 14-18 տարեկան մարզիկները, կայանալու են այս տարվա օգոստոսի 14-26-ին Սինգապուրում: Իսկ 2012-ին ավստրիական Ինսբրուկը կհյուրընկալի ձմեռային պատանեկան առաջին օլիմպիական խաղերի մասնակիցներին:

Դիտվել է 1616 անգամ:
Print Friendly

Leave a Reply