Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 28, 2012 10:33

Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ վիճաբանություն են հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հասարակական կարգը խախտողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply